Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը

16 Հոկտեմբերի 2024, 14:55

Քաղաքականություն

Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ-ն:

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի 3+3» հարթակի հանդիպմանը։

«3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա) նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: