«Ես կարող եմ քեզ սպասել». Աննա Եղոյանի մասնակցությամբ մենահամերգ՝ Նիժնի Նովգորոդում

19 Հոկտեմբերի 2024, 16:31

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի բանաստեղծուհի, բլոգեր, ասմունքող և դերասանուհի Աննա Եղոյանը հոկտեմբերի 20-ին Նիժնի Նովգորոդի «Յուպիտեր» համերգասրահում հանդես կգա «Ես կարող եմ քեզ շատ սպասել» երկու գործողությամբ մոնոներկայացմամբ:

Հանդիսատեսին սպասվում է հատուկ ծրագիր՝ հիմնված հայտնի բանաստեղծներ Էդուարդ Ասադովի և Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունների վրա:

Աննա Եղոյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան։ Իր առաջին բանաստեղծությունը նա գրել է 14 տարեկանում ։ Գրականության և ռուսաց լեզվի ուսուցչի շնորհիվ Աննան ավագ դպրոցում սկսել է մասնակցել ասմունքի մրցույթների: Դպրոցն ավարտելուց հետո բանասիրական կրթություն է ստացել Յարոսլավլի պետական համալսարանում։ Նրա կարիերայի համար բեկումնային էր 2016 թվականը։ 2019 թվականին Եղոյանը նկարահանվել է «Քաոս» սերիալում։ Ներկայումս նա ունի ավելի քան մեկ միլիոն հետևորդ միայն YouTube-ում: