Հայկ Մարտիրոսյանը՝ Ռուսաստանի թիմային չեմպիոն

20 Հոկտեմբերի 2024, 20:55

Սպորտ

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը «Central Park Tower» թիմի հետ դարձել է արագ շախմատի Ռուսաստանի թիմային առաջնության հաղթող։ Այս մասին հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Թիմի կազմում էին նաեւ Անդրեյ Եսիպենկոն, Դավիթ Պառավյանը, Ռուդիկ Մակարյանը և Մատվեյ Գալչենկոն:

Թիմը նվաճել է նաև արծաթե մեդալ կայծակնային շախմատի թիմային առաջնությունում: