Հայաստանը մարզական ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացնի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը

22 Հոկտեմբերի 2024, 10:25

Մշակույթ

Հոկտեմբերի 24-ից 29-ը Մոսկվայում և Մոսկվայի մարզում տեղի կունենա 22-րդ միջազգային սպորտային ֆիլմերի փառատոնը:

Հայաստանը փառատոնին կներկայացնի հայ լեգենդար ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը։ Սա առաջին հայկական սպորտային դրաման է՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։

Ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարիստը և գլխավոր դերակատարը Աննա Մաքսիմն է: Ժյուրին` ռեժիսոր Նատալյա Բոնդարչուկի գլխավորությամբ, կորոշի հաղթողներին 12 անվանակարգերում, ինչպես նաև կորոշի Գրան պրիի հաղթողին:

Փառատոնի ծրագրում կներկայացվեն Հայաստանի, Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Սերբիայի և Խորվաթիայի կինոգործիչների ավելի քան 50 վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն գործեր: