Թրենդը փոխվել է, և քամին այլևս չի փչում դեպի Եվրամիություն. Դմիտրի Կիսեև
21 Հոկտեմբերի 2024, 22:30
Alpha News-ին տված հարցազրույցում Մոլդովայից փաստաբան Դմիտրի Կիսեևը մեկնաբանել է Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները և Մոլդովայի՝ Եվրամիություն մտնելու վերաբերյալ հանրաքվեն:
«Առաջին հերթին, իհարկե, պետք է ասել, որ հանրաքվեի արդյունքները Մոլդովական իշխանության համար երեկ ցնցող էին, այսինքն, երբ առաջին տվյալներն եկան, երբ արդյունքը 58%-ով 42% էր (58%-ը դեմ է հանրաքվեին), սառը ցնցուղ դարձան իշխանության համար: Եվ դա, իհարկե, չի նշանակում, որ հանրաքվեի արդյունքները պետք է լինեն դրական: Իսկ հետո, երբ սկսեցին ձայներ գալ արդեն Սփյուռքից, Եվրամիությունից, ԱՄՆ-ից, Կանադայից, այդ բացը սկսեց կրճատվել։ Եվ արդեն առավոտյան մենք տեսանք, որ «այո» տարբերակը, կարծես, 8 հազարով ավելին է, քան «ոչ» տարբերակը։ Առաջին հերթին այն պատճառով, որ տեղամասերը արտերկրում քվեարկել են ավելի ուշ։ ԱՄՆ-ը քվեարկեց, երբ մենք գիշերեցինք: Դրա համար ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Բայց ամեն դեպքում ուզում եմ ասել, որ դա, իհարկե, փաստացի եվրոպական ուժերի ջախջախում է։ Որովհետև հաշվի առնելով այն ադմինռեսուրսը, այն բռնաճնշումները, որոնք եղել են ընդդիմության դեմ, քարոզչական նյութերի առգրավումը, տարբեր կամավորների և ակտիվիստների ձերբակալումn, այն ամենը, ինչ իշխանությունն արել է ընտրությունների նախաշեմին, և ստանալ այդ կարգի արդյունքը… Այսինքն, փաստացի դա բնակիչների պատասխանն է այն ամբողջ հակաժողովրդավարական քաղաքականությանը, որը վարում էր Մայա Սանդուի ռեժիմը։
Այսինքն, փաստորեն թրենդը փոխվել է, և քամին այլևս չի փչում դեպի Եվրոպական Միություն։ Եթե այդ ձայներին գումարվեին նաև Ռուսաստանի ձայները, ապա արդյունքն իշխանության համար ուղղակի աղետալի էր։ Ուստի, փաստորեն, մենք կարող ենք խոսել ԵՄ-ից Մոլդովայի Հանրապետության շրջադարձի և, այսպես ասենք, այն ամենի մերժման մասին, ինչ արել է մոլդովական իշխանությունը վերջին երեք տարիների ընթացքում», — ասել է Կիսեևը։
Մեր զրուցակցի կարծիքով, թեև Մոլդովան հանրաքվեով ընտրել է դեպի Եվրամիություն շարժման ուղին, սակայն եթե նախագահ դառնա Ալեքսանդր Ստոյանոգլոն, ապա , Մոլդովայի եվրոպական նկրտումները կվերանայվեն։
«Իրավիճակն այնպիսին է, որ տիկին Սանդուն գրեթե սպառել է իր ողջ ընտրազանգվածը։ Այսինքն՝ նա երկրորդ փուլում հասավ որոշակի առաստաղի։ Իսկ ահա պարոն Ստոյանոգլոն աճի հնարավորություն ունի այլ ընդդիմադիր կուսակցությունների, ընդդիմադիր ուժերի և ընդհանրապես ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկած մարդկանց հաշվին։ Ուստի Ստոյանոգլոյի հաղթանակի շանսերը շատ ավելի մեծ են։ Եվ այս իրավիճակում, եթե նույնիսկ հանրաքվեն անցնում է, բայց նախագահ է դառնում պարոն Ստոյանոգլոն, ապա հանրաքվեն փաստացի երկրորդ պլան է մղվում, որովհետև փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ խորհրդարանում մեծամասնություն է լինելու մի քաղաքական ուժից, իսկ պարոն Ստոյանոգլոն՝ մյուսից։ Այսինքն՝ այնտեղ արդեն այլ հակամարտություն կսկսվի այլ գծերով։ Եվ ինքնին դեպի Եվրոպական Միություն շարժումն արդեն այնքան էլ զգալի չի լինի», — նշել Է Դմիտրի Կիսեեւը։