Հովհաննես Թումանյանի հեքիաթները հասանելի են «Ոսկե դարան» հավելվածում
22 Հոկտեմբերի 2024, 19:35
Կայացել է «Ոսկե դարան» («Voske DARAN») նախագծի շնորհանդեսը, որի հավելվածներն արդեն հասանելի են ներբեռնման համար։ «Ոսկե դարան»-ը հեքիաթների գրադարան է աուդիո տարբերակով՝ հեքիաթների և բանահյուսական արժեքների տարածման և հանրահռչակման համար:
Հավելվածում արդեն հասանելի են հայ մեծանուն բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայերենով: Նախատեսվում է նաև դրանց թարգմանությունը անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և Արցախի բարբառով:
Դոնի հայ երիտասարդաց միությունը նախագծում հանդես է եկել որպես Հովհաննես Թումանյանի թանգարանի պաշտոնական գործընկեր և իր վրա է վերցրել հեքիաթների ռուսերեն հնչյունավորման և մշակման աշխատանքների մի մասը: