Ներկայացվել է Կարեն Զախարովի և Արմեն Անանիկյանի «Բաբա Յագան փրկում է Ամանորը» ֆիլմի պաստառը և թրեյլերը

23 Հոկտեմբերի 2024, 10:16

Մշակույթ

«Фреш-Фильм» և «Наше кино» կինոընկերությունները ներկայացրել են ռեժիսորներ Կարեն Զախարովի և Արմեն Անանիկյանի «Բաբա Յագան փրկում է Ամանորը» ֆիլմի պաստառը և թիզեր-թրեյլերը: Պրոդյուսերներն են Արմեն Անանիկյանը և Միխայիլ Գալուստյանը:
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Արայիկ Հովհաննիսյանը, Դավիթ Գալուստյանը և Հովհաննես Գրիգորյանը:

Հանդիսատեսի կողմից արդեն սիրված «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ընտանեկան բլոկբաստերի շարունակությունը կինովարձույթում կհայտնվի նախատեսվածից շուտ՝ դեկտեմբերի 12-ին:

Բաբա Յագայի դերը, ինչպես առաջին մասում, խաղացել է Լյուդմիլա Արտեմիևան: Ֆիլմի դերասանական կազմին են միացել նաև Սերգեյ Նիկոնենկոն՝ Ձմեռ պապի դերում և Յուլիա Տակշինը՝ Ձյունե թագուհու դերում։

Հիմա եթերում