ԵՄ ներկայացուցիչները COP29-ի գագաթնաժողովում պետք է ազդեցություն ունենան Ադրբեջանի վրա. ԵԽ պատգամավոր
24 Հոկտեմբերի 2024, 21:30
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը չկարողանա չարաշահել այն փաստը, որ COP29 կարևոր գագաթաժողովն անցկացվում է Բաքվում», — Alpha News-ին հայտարարել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան՝ ամփոփելով Եվրախորհրդարանում «Իրավիճակն Ադրբեջանում, Ադրբեջանի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումները, հարաբերությունները Հայաստանի հետ» թեմայով քննարկումը:
«Ես մեկն եմ այն 76 խորհրդարանականներից, որոնք դեմ են քվեարկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մասնակցությանը, ինչի արդյունքում նրանց լիազորությունները դադարեցվել են: Բայց մենք հայտնվել ենք սև ցուցակում, և ինձ թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան նույնիսկ պաշտոնական առաքելության կազմում։ Հաշվի առնելով դա՝ մենք չպետք է հնարավորություն տանք Ադրբեջանին չարաշահել դա։ Ես պետք է ընդունեմ այն, որ որոշվել է գագաթնաժողով անցկացնել, ինչը ես չեմ կարող ընդունել, դա այն է, եթե մենք լռենք, և եթե մարդիկ, որոնք կայցելեն գագաթնաժողով ևս լռեն։ Բնապահպանական խնդիրները մարդու իրավունքների խնդիրներն են, և մարդու իրավունքները նույնպես պետք է լինեն այս գագաթնաժողովի օրակարգում: Մեր պարտքն է անել մեր աշխատանքը, և մեր աշխատանքի մի մասն է հարգել մարդու իրավունքները, մեր արժեքների հարգումը միակ բանն է, թե ինչպես կարող ենք վերաբերվել այս գագաթնաժողովի անցկացմանը, որպեսզի շատ պարզ լինի, թե ինչպես ենք մենք տեսնում իրավիճակն Ադրբեջանում։
Դուք լսել եք բոլոր ելույթներն այստեղ՝ ձախից մինչև ծայրահեղ աջ հանդես եկան Ադրբեջանի գործողությունների դատապարտմամբ», — նշել է եվրապատգամավորը։
Նա հույս է հայտնել, որ ոչ միայն Եվրախորհրդարանի քննարկումները կազդեն Բաքվի իշխանությունների, այլև գագաթնաժողովին հրավիրված բոլոր նախարարների և Եվրահանձնաժողովի անդամների վրա: