Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է առնվազն 80-90%-ով. Նիկոլ Փաշինյան

24 Հոկտեմբերի 2024, 15:00

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BRICS+-ի համաժողովին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90%-ով։

Նա նաև հայտարարել է, թե Բաքվի հետ խաղաղության պայմանագրում համաձայնեցվել են միմյանց տարածքային պահանջների բացակայության, ուժի չկիրառման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ձևակերպումները, նաև՝ պարտավորվել են ապագայում ևս իրարից տարածքային պահանջներ չառաջադրել։

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Նախիջևանի հետ կապ ապահովել սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներով»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի՝ այսօր համաձայնեցված տեքստը ձևակերպում, հասցեագրում և ձևավորում է ամուր և տևական խաղաղության կայուն հիմք։ Նա Ադրբեջանին առաջարկել է ստորագրել այդ պայմանագիրը։