Փաշինյանն ու Ալիևը ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունները

24 Հոկտեմբերի 2024, 17:05

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

Կազանում կողմերը քննարկել են խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։