Կոմպոզիտոր Հրաչյա Եսայանը Մոսկվայում կմասնակցի «Gnesin Contemporary Music Week» փառատոնին

25 Հոկտեմբերի 2024, 17:40

Հայեր | Մշակույթ

Հոկտեմբերի 23-26-ը Մոսկվայում անցկացվող ««Գնեսինի ժամանակակից երաժշտության շաբաթ» փառատոնին կմասնակցի հայ կոմպոզիտոր, կատարող, մանկավարժ և դիրիժոր Հրաչյա Եսայանը:

Հոկտեմբերի 25-ին նա համերգային ծրագրի ընթացքում հանդես կգա Գնեսինների անվան ակադեմիայում։

Հրաչյա Եսայանը հիմնադրել է Grosso կամերային նվագախումբը և համերգներով հանդես է եկել Մոսկվայում և Մոսկվայի մարզում՝ որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր մինչև 2016 թվականը: Եսայանը ՌԴ մոսկովյան կոմպոզիտորների միության անդամ է: 2010 թվականին նրա հեղինակած «Քրիստոսի կիրակի» քառյակի համար ստեղծագործությունը հրատարակվել է Շվեյցարիայի «Load. CD Printed Edition»-ում։

Gnesin Contemporary Music Week փառատոնը, որը ստեղծվել է Գնեսինների անվան Ռուսաստանի երաժշտական ակադեմիայի ուսանողների և ասպիրանտների կողմից, անցկացվում է 2018 թվականից ամեն աշուն։