Գորլեոն Համբարձումյանը՝ «Սամբոյի ուսանողական լիգայի գավաթ»-ի հաղթող
25 Հոկտեմբերի 2024, 14:53
Ուսանողների շրջանում անցկացվող «Սամբոյի ուսանողական լիգայի գավաթ» համառուսաստանյան մրցումներն այս տարի անցկացվում են չեչենական Շալի քաղաքում հոկտեմբերի 23-ից 26-ը:
Մրցումներին մասնակցում են «Սամբոյի ուսանողական մարզական լիգա» ասոցիացիայի անդամ բուհերի ուսանողներն ու ասպիրանտները, ինչպես նաև 2024 թվականին դիպլոմ ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները:
88 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել հայ սամբիստ Գորլեոն Համբարձումյանը: 71 կգ քաշային Վլադիմիր Կեյանը գրավել է երկրորդ տեղը: