Նրանք, ովքեր չեն հիշում պատմությունը, դատապարտված են այն կրկնելու. Ֆիլիպ Կանայան

28 Հոկտեմբերի 2024, 11:00

Քաղաքականություն

Ֆիլիպ Կանայանը, լեգենդար զորավար, Հայաստանի հերոս, Դրաստամատ Կանայանի թոռն է։ Մասնագիտությամբ դատական իրավաբան է, բայց նրա համար դա ընդամենը աշխատանքի մի մասն է։ Նա ասում է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շատ կարևոր դեր է խաղացել իր կյանքում: Ֆիլիպի հայրը եղել է ՀՅԴ անդամ։

«Մենք չենք կարող նստել այստեղ և անհանգստանալ մեր իրավիճակի համար, մենք պետք է սկսենք վերակառուցվել: Դա չի նշանակում՝ թաղվել մեր ցավի մեջ, մենք պետք է վերակենդանացնենք հայրենապաշտությունը մեր սրտերում: Իմ կարծիքով, մենք դա ինչ-որ չափով կորցրել ենք : Եվ ես ամեն ինչում մեղադրում եմ մեր ինստիտուտներին, մեղադրում եմ մեզ։ Հենց որ հաղթեցինք, հասանք մեր ուզածին, և հանգստացանք, մենք դրան հանգիստ վերաբերվեցինք։ Ունենք հրաշալի բանակ, ունենք հրաշալի ազգ, և ես հավատում եմ, որ եթե ամրապնդենք մեր հայրենապաշտությունը, ապա կարող ենք վերականգնել այն, ինչ կորցրել ենք:

Կարծում եմ, որ ինտերնացիոնալիստական տեսակետը ներթափանցել է հայերի գիտակցության մեջ: Այն համոզմունքներով, որ ես եմ մեծացել, հակասում է այդ համոզմունքների համակարգին: Հուսով եմ, որ մեր կառավարությունը կախտորոշի այդ թերությունները և վիճակը կփոխվի: Նրանք, ովքեր ի վիճակի չեն հիշել պատմությունը, դատապարտված են այն կրկնելու», — ասում է Ֆիլիպ Կանայանը: