Ռուսաստանում սկսվել են ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Учитель не в себе» վեբ-սերիալի նկարահանումները

07 Նոյեմբերի 2024, 19:23

Մշակույթ

Ռուսաստանում մեկնարկել են ռեժիսոր և օպերատոր Արիկ Մանուկյանի «Учитель не в себе» վեբ-սերիալի նկարահանումները: Սերիալը բաղկացած է չորս 6 րոպեանոց դրվագներից։ Այն նկարահանվում է ուղղահայաց տեսաֆիլմի ձևաչափով՝ նոր КВИК վիդեո հարթակի համար։

Հնչյունային ռեժիսորը Մուշեղ Մանուկյանն է, մոնտաժի ռեժիսորը՝ Լիա Քոչարյանը: Սցենարիստներն են Ալիսա Մոժեյկոն և Ուլյանա Սեմերիկովան։ Դերերում հանդես են գալիս Արինա Կոստյուկովան, Ալեքսեյ Կիսելյով, Կատյա Կուզինա և այլք:

Ըստ սյուժեի՝ ուսուցիչն ու աշակերտը փոխվում են մարմիններով, երբ մեկը կարևոր մրցույթի է, իսկ մյուսը՝ ատեստավորման: