Ռուբեն Դիշդիշյանի «МЭТЧ» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են

08 Նոյեմբերի 2024, 10:14

Մշակույթ

Ավարտվել են «МЭТЧ» ռոմանտիկ դրամեդիի նկարահանումները, որի գլխավոր պրոդյուսերն է հայազգի կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

Պատմության կենտրոնում հագուստի նորաձևության բրենդի SMM աշխատակից Սաշան է, ով փեսացուից բաժանվելուց հետո բացահայտում է առցանց ծանոթությունների աշխարհը։ Աղջիկը բացում է տելեգրամյան ալիք և սկսում է կարծիքներ գրել այն տղամարդկանց մասին, ում հետ ժամադրության է գնում: Այսպիսով, Սաշան փորձում է հասկանալ ոչ միայն տղամարդկանց, այլև ինքն իրեն: