Տարակուսանքով ենք ընկալել «իվանների» հիշատակումը. ՌԴ դեսպանատան հայտարարությունը

26 Հոկտեմբերի 2026, 18:45

Քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը կոշտ մեկնաբանությամբ է հանդես եկել Շիրակի մարզպետի՝ սոցիալական ցանցում կատարած գրառման վերաբերյալ։

«Տարակուսանքով ենք ընկալել 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դ. Վ. Առուշանյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անձնական էջում կատարած գրառման մեջ տեղ գտած որոշ «իվանների» հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Չենք ցանկանում մտածել, որ այն տարածաշրջանը ղեկավարող պաշտոնատար անձը, որտեղ ծառայություն են իրականացնում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ։ Դա արմատապես հակասում է մեր երկրների ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության ոգուն»,- նշված է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։