Կարեն Զախարովի և Արմեն Անանիկյանի ֆիլմն ընդգրկվել է «Ձմեռային» կինոփառատոնի կարճ ցուցակում

17 Նոյեմբերի 2024, 13:50

Մշակույթ

Ռուսական հեղինակային ֆիլմերի «Ձմեռային» փառատոնի կազմակերպիչները ներկայացրել են արտամրցութային բաժնի ծրագիրը, որում ընդգրկվել է 3 ֆիլմ, այդ թվում՝ ռեժիսորներ Կարեն Զախարովի և Արմեն Անանիկյանի «Բաբա Յագան փրկում է Նոր տարին»։

Ցուցադրությունները տեղի կունենան նոյեմբերի 30-ին, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին և 2-ին «Մոսկինո Անգարա» կինոթատրոնում: Ֆիլմը դիտելուց հետո երիտասարդ հյուրերը կկարողանան գնահատել իրենց տեսածը պարզ խաղի ձևով՝ հանդես գալով որպես կինոյի լիարժեք փորձագետներ: Նրանց կարծիքների հիման վրա կկատարվի կանխատեսում ցուցադրված նախագծի կինովարձույթի հեռանկարների վերաբերյալ։