Կարեն Անդրեասյանը և Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել
18 Նոյեմբերի 2024, 09:54
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում տարածվող լուրերը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է Անդրեասյանը՝ չնշելով հեռանալու պատճառները:
«Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»,- գրել է նա:
Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: Այս մասին ԶԼՄ-ներին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: