Արտակարգ դեպք Արարատի մարզում․ գազալցակայանում մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

29 Հոկտեմբերի 2026, 20:30

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ Մասիս համայնքի Խաչփառ բնակավայրի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունը տեղի է ունեցել լիցքավորման սարքի մոտ. «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Հիմա եթերում