Սոչիի Գրիգոր Մազլումյանի անվան կենտրոնը նշել է 30-ամյա հոբելյանը
22 Նոյեմբերի 2024, 13:48
Սոչիի Գրիգոր Մազլումյանի անվան ազգային մշակույթների Լազարևյան շրջանային կենտրոնը նշել է իր 30-ամյա հոբելյանը: Տոնի առթիվ կազմակերպվել է «Անցյալից դեպի ապագա» լուսանկարչական ցուցահանդես, ներկայացվել են ազգային ցուցադրություններ, դեկորատիվ և կիրառական արվեստի ցուցահանդես, տեղի է ունեցել աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողություն, ինչպես նաև ստեղծագործական կոլեկտիվների համերգ:
Հյուրերը ծանոթացել են բազմազգ քաղաքի ժողովուրդների պատմությանը և ավանդույթներին, ինչպես նաև հետաքրքիր փաստեր իմացել կենտրոնի հիմնադիր Գրիգոր Մազլումյանի ստեղծագործական կենսագրությունից: Նշենք, որ նա 40 տարի ղեկավարել է Լազարևյան շրջանի վարչակազմի մշակույթի բաժինը:
Լազարևսկու մշակույթի կենտրոնը միավորում է երեք քաղաքային և 32 գյուղական մշակույթի տներ, երեք շրջիկ ակումբային հաստատություններ և յոթ ազգային կենտրոններ, որտեղ ավելի քան 1000 մարդ զբաղվում է տարբեր տեսակի ստեղծագործական աշխատանքներով: