Հարություն Ղանդիլյանը` տարվա լավագույն ատամնաբույժ
23 Նոյեմբերի 2024, 21:10
Սոչիում տեղի է ունեցել Համառուսաստանյան մրցանակաբաշխություն, որի ընթացքում որոշվել են Ռուսաստանի բժիշկների և կլինիկաների շրջանում Գրան պրիի հաղթողները։ Այս մասին հայտնում է Sochi SAR հեռագրային ալիքը։
«Լավագույն ատամնաբույժ-վիրաբույժ» անվանակարգում Գրան պրիի հաղթող է ճանաչվել Սոչիի բնակիչ, վիրաբույժ Հարություն Ղանդիլյանը։
«ՊրոԴոկտորը» ազգային մասնագիտական մրցանակ է բուժաշխատողների և առողջապահական հաստատությունների համար: Այն շնորհվում է լավագույն բժիշկներին, ինչպես նաև լավագույն կլինիկաներին։