Նյարդավիրաբույժ Զոհրաբ Սահակյանը՝ Յակուտիայի երիտասարդ ու հաջողակ տղամարդկանց շարքում

23 Նոյեմբերի 2024, 13:12

Հայեր

YASIA տեղեկատվական գործակալությունը (Yakut-Sakha Information Agency) Տղամարդկանց միջազգային օրվա առթիվ պատրաստել է Յակուտիայի երիտասարդ և հաջողակ տղամարդկանց ցանկ, որում եղել են մարզիկներ, մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարության, ավիացիայի, իրավապահ մարմինների, բժշկության և քաղաքականության ներկայացուցիչներ։

Հաջողակ տղամարդկանց թվում նշվել է նաև Յակուտիայի ամենահայտնի նյարդավիրաբույժներից մեկի ՝ բժիշկ Զոհրաբ Սահակյանի անունը: Այս տարի Զոհրաբը դարձել է Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ։

«Ես 37 տարեկան եմ։ Գիտակցաբար ընտրեցի բժշկի մասնագիտությունը։ Դեռ դպրոցում գիտեի, որ նյարդավիրաբույժ եմ դառնալու։Ես ընտանիքի միակ բժիշկն եմ, 12 տարի աշխատել եմ որպես նյարդավիրաբույժ: Ինձ ամենաշատը ոգեշնչում է մարդկանց օգնելը, վնասվածքներից կամ լուրջ հիվանդություններից հետո հիվանդներին ոտքի կանգնեցնելը: Հիվանդների և նրանց ընտանիքների ժպիտները տեսնելը մեծ երջանկություն է,- ասել է Զոհրաբ:

Հիմա եթերում