Սրտաբան Հրանտ Կարապետյանը` «Ժողովրդական բժիշկ» մրցույթի հաղթող
24 Նոյեմբերի 2024, 18:05
Ամփոփվել են «Ժողովրդական բժիշկ» մրցույթի արդյունքները, որի ընթացքում Մերձմոսկովյան շրջանի բնակիչներն ընտրել են լավագույն մանկական և մեծահասակների բժշկին: Այս մասին հայտնում է մարզային առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մրցույթում հաղթել են Վ. Ն. Ռոզանովի անվան կլինիկական հիվանդանոցի սրտաբան Հրանտ Կարապետյանը և Ժուկովսկի հիվանդանոցի բժիշկ-մանկաբույժ Աննա Սուխորուկովան: