Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները
25 Նոյեմբերի 2024, 10:57
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 16-ից մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Սուրբ Ծննդյան տոնավաճառը կշարունակի գործել մինչև դեկտեմբերի 23-ը: Այս մասին գրում է Orer.eu-ն:
Տաղավարում ներկայացված են 40 հայ վարպետների ձեռագործ աշխատանքներ, մասնավորապես՝ ցուցադրվում են կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ, որոնք ամբողջացնում են հայկական ձեռագործ արվեստի լավագույն ավանդույթները:
Տոնավաճառի շրջանակներում Հայաստանի տաղավարում այցելուների համար կանցկացվեն նաև հայկական ժողովրդական արհեստագործության վարպետաց դասեր:
Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում: