Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը

26 Նոյեմբերի 2024, 12:30

Քաղաքականություն


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում և հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումը կանխելու անհրաժեշտության մասին։

«Անհրաժեշտ է կանխել իրավիճակի ապակայունացումն ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հարևան տարածաշրջաններում։ Եվ դրա համար, ինչպես նախկինում, պետք է բացահայտել կոլեկտիվ անվտանգությանը սպառնացող ցանկացած բացասական միտում և պոտենցիալ սպառնալիք, կանխատեսել դրանց զարգացումը, փոխանակել տեղեկատվություն և աշխատանքային փորձ»,- այս մասին նշված է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Պուտինի ողջույնի խոսքում, որն ընթերցել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Պուտինի կոչում նաև ասվել է, որ 20 տարի շարունակ նման հանդիպումները հնարավորություն են տվել քննարկել հրատապ, արդիական, մասնագիտական հարցեր, համատեղ մշակել լուծումներ՝ ուղղված ԱՊՀ երկրներին ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելուն և հետախուզական ծառայությունների միջև համագործակցության նոր ձևերի ու մեխանիզմների ստեղծմանը:

«Այսօր՝ աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում, հատկապես կարևոր է ձեր կառուցողական փոխգործակցությունը»,- ընդգծել է ՌԴ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը նշանակալից փուլ կդառնա՝ ի շահ ԱՊՀ պետությունների և ժողովուրդների գործընկերության խորացման, ինչպես նաև կնպաստի խաղաղության ամրապնդմանը։

Հիմա եթերում