Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում

26 Նոյեմբերի 2024, 18:20

Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` հավելելով, որ գագաթնաժողովի նախագահը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուշակովը նաև հաստատել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ նիստում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:

Նա նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում հայ գործընկերների`արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը, սակայն Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները: