Թանկացումները շարունակական կլինեն
06 Դեկտեմբերի 2024, 16:28
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական գների ինդեքսը 2024թ-ին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելացել են 1.4 %: Ընդ որում, 12-ամսյա գնաճն ավելացել է պարենային ապրանքախմբերի և մի շարք կարևոր նշանակության ծառայությունների մասով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գնանկում։
Հատկանշական է, որ սպառողական գների ինդեքսի ( ՍԳԻ) կուտակային ցուցանիշի դեպքում այս տարվա նոյեմբերին նախորդ ամսվա նկատմամբ թանկացումներն ավելի շատ են եղել: Օրինակ, եթե սննդամթերքի ապրանքախմբում տասներկուամսյա գնաճը 1.7 % է եղել, ապա նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ ապրանքները թանկացել են 3.1 %-ով:
Ուշադրութան է արժանի ծառայությունների գնաճը՝ առողջապահությունը 2.5 %-ով, կրթությունը՝ 7.8%-ով, տրանսպորտը 5.7%-ով թանկանալու հանգամանքը:
Երկրորդ նկարն արտացոլում է սննդամթերքի հետ կապված վիճակագրության բացվածքը: Արդյունքում, թանկացել են առաջին անհրաժեշտության մթերքներից հացը, ալյուրը, բուսայուղը, բանջարեղենն ու սուրճը: Կան նաև այնպիսիք, որոնք որոշակիորեն գնանկումային են:
Թանկացումների այս ալիքն, ամենայն հավանականությամբ, շաունակական կլինի 2025թ-ին՝ նախ արտաքին անորոշություններով պայմանավորված, ապա նաև՝ դրամի արժեզրկման գործընթացով, որը ևս կլինի շարունակական: