Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր-դասական երաժշտության երեկո
09 Դեկտեմբերի 2024, 22:29
Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 155-ամյակին, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի հիմնադրման 100-ամյակին և 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգևոր-դասական երաժշտության երեկո:
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը կատարել է հայ մեծանուն երաժշտի մշակմամբ տարբեր ստեղծագործություններ:
Համերգի նախաձեռնողներից Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարկիսյանցը ասել է, որ Կոմիտասի երաժշտությունը հայ ժողովրդի համար առաջին հերթին վերածնունդ է խորհրդանշում։