Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիր
14 Դեկտեմբերի 2024, 21:30
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը:
Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ, ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարապետյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը հրում վարժությունում: