«Հայ գրականություն կամ Նոր տարին հայերենով» խորագրով դասախոսություն՝ Մոսկվայում
18 Դեկտեմբերի 2024, 00:30
Դեկտեմբերի 18-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա դասախոսություն «Հայ գրականություն կամ Նոր տարին հայերենով» թեմայով:
Բանասիրական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիային կից Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բուրաստան Զուլումյանը կխոսի աշխարհի մասին մարդու առաջին պատկերացումների և ամանորյա ավանդույթների միջև կապի, ինչպես նաև Հայաստանի նախաքրիստոնեական անցյալի դերի մասին: