Հրաձգություն Աբխազիայի ԱԺ-ում. մեկ պատգամավոր զոհվել է, մեկը՝ վիրավորվել

19 Դեկտեմբերի 2024, 15:55

Քաղաքականություն

Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ պատգամավորներից մեկի արձակած կրակոցներից 2 պատգամավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախ գործակալության աղբյուրը նշել էր, որ հրաձգությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Այնուհետև տեղեկությունները ճշգրտվել են, և նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ փակ նիստի ժամանակ։

Նախնական տեղեկություններով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան։ Վիրավորում է ստացել պատգամավոր Կան Կվարչիան, իսկ Վախթանգ Գոլանձիան մահացել է։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և դատախազության աշխատակիցները։