23 Դեկտեմբերի 2024, 14:27
Դեկտեմբերի 21-ին Կրասնոդարում անցկացվել է խառը մենամարտերի «Հարավային սահման» -4 մրցաշարը։
Ռինգ են մտել Հայաստանի, Եգիպտոսի, Կամերունի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի լավագույն մարտիկները։
Մրցաշարի հաղթող է դարձել հայաստանցի Արսեն Ներսեսյանը միաձայն որոշմամբ՝ հաղթելով Անդրեյ Լեբեդևին։