ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական հերթական սուտը

06 Հունվարի 2025, 19:15

Քաղաքականություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։