Բաքվի բանտերում հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են․ Սիրանուշ Սահակյան

16 Հոկտեմբերի 2026, 17:30

Քաղաքականություն

Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիներն ու պատանդները զրկված են արտաքին աշխարհի հետ որևէ ֆիզիկական շփումից։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ հայ գերիները չեն տեսնում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցներին, անկախ բժիշկներին, փաստաբաններին կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։ Խախտվում են նաև նրանց այլ հիմնարար իրավունքները, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, սակայն առանցքային խնդիրը լիակատար մեկուսացումն է։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսազանգերն են։

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հեռախոսակապի հնարավորությունը ևս խիստ սահմանափակ է և վերահսկվող։ Հայ գերիներից 3-ին թույլատրվում է զանգահարել 40 օրը մեկ անգամ, իսկ մյուսներին՝ շաբաթական 1 անգամ։ Բոլոր խոսակցությունները վերահսկվում են, ունեն հայեցողական բնույթ և, կախված բովանդակությունից, կարող են ցանկացած պահի հարկադրաբար ընդհատվել։

Հիմա եթերում