Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը Երևանում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

16 Հոկտեմբերի 2026, 17:50

Քաղաքականություն

Թուրքիան ցանկանում է, որ Հարավային Կովկասում ամրապնդվեն խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցությունը։ Aysor.am-ի փոխանցմամբ՝ Երևանում այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

Նա հույս է հայտնել, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների ակտիվացումն ու կարգավորման գործընթացի արագացումը զգալի ձեռքբերումներ կապահովեն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

«2026 թվականի մարտից Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել։ Մեր հարգարժան նախագահի հանդիպումները պարոն Փաշինյանի հետ շարունակվում են՝ միտված հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի բարձր մակարդակի հասցնելուն»,- նշել է թուրք նախարարը։

Հիմա եթերում