Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

2025 թվականը մեկնարկում ենք առանց արտաքին շարժիչ ազդեցությունների

08 Հունվարի 2025, 19:17

 

Նախորդ տարվա նոյեմբերի մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս տնտեսական ակտիվության աճի շարունակական նվազում, ինչը գրեթե ամբողջ տարի նույն տրամաբանության ներքո էր: Միաժամանակ, գրանցված աճը ապահովել են մի քանի հիմնական ուղղություններ՝ առևտուրը, արտաքին առևտրաշրջանառությունը, որոշ տատանումներով՝ շինարարությունը, ծառայությունների և արդյունաբերության ոլորտները:

Հիմնականում նպաստող հանգամանք են եղել արտաքին գոծոնները, որոնց նվազումը կամ լիակատար չեղարկումն արտացոլվել է նոյեմբերի ցուցանիշներում:

Ըստ այդմ՝ 2024թ. նոյեմբերին կուտակային ՏԱՑ-ի աճը 7.4 % է, տասներկուամսյա աճը՝ 1,2 %:
Իհարկե, դեռ չկան դեկտեմբերի տվյալները, սակայն ՏԱՑ-ի՝ ողջ տարվա ու հատկապես տարեվերջյան միտումները վկայում են, որ դեկտեմբերին ևս բովանդակային էական փոփոխություններ չեն լինի, թերևս միայն ծառայությունների ու առևտրի ոլորտներում՝ պայմանավորված սեզոնայնությամբ:
Այսպիսով, 2024թ-ը բնորոշվեց տնտեսական ակտիվության կայուն կրճատմամբ՝ պայմանավորված արտաքին գործոնների թուլացմամբ: Դա վերաբերում է թե՛ 12-ամսյա, թե՛ կուտակային աճերին:

Փաստացի, 2025 թվականը մեկնարկում ենք առանց կամ գրեթե առանց արտաքին ազդեցությունների, ինչով էլ պայմանավորված են բյուջեն լցնելուն ուղղված իշխանությունների իրար հաջորդող գործողությունները: