Հատուկ խումբ է գալու Հայաստան՝ սահմանային անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնելու համար․ Բլինքեն

14 Հունվարի 2025, 23:20

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում։

Կանոնադրությունը ստորագրելուց առաջ Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ միտված են ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։

«ՀՀ հետ համագործակցում ենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։ Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ խումբ է գալու Հայաստան՝ սահմանային անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնելու համար։ Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համապատասխան գործունեությունը»,- ասել է նա։