«Մենք վստահում ենք մեր հայ գործընկերներին». Արաղչի
16 Հոկտեմբերի 2026, 13:18
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը վստահում է հայ գործընկերներին և համոզված է՝ Երևանը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի։
«Մենք սերտ կապեր ենք պահպանում մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ։ Այդ պատճառով շարունակում ենք քննարկումները Հայաստանի իշխանությունների հետ։
Մեր շատ լավ բարեկամն՝ արտաքին գործերի նախարարը, եղել է Թեհրանում։ Մենք բովանդակալից զրույցներ ենք ունեցել։ Իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, հնարավոր է՝ արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Այսպիսով՝ մենք սերտ կապի մեջ ենք»,- ասել է Արաղչին։