Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը

15 Հունվարի 2025, 11:00

( Ի՞նչի կհանգեցնի ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«Հունվարի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն փաստաթուղթ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին:

Տեղեկատվությունը տարբեր տեսակետներ առաջացրեց հայ հասարակությունում և փորձագիտական շրջանակներում: Այն հայտարարություններից, որ փաստաթուղթը պատմական է լինելու և եվրատլանտյան ընտանիքին ինտեգրվելու դուռ է բացելու Հայաստանի համար, մինչև հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգության, ռազմական օգնության որևէ երաշխիք չի տրամադրելու, չի վաճառի կամ մատակարարի զենք և զինամթերք:
Կարևոր է սակայն, որ անկախ այն փորձագետների քաղաքական նախասիրություններից, որոնք մեկնաբանում են այս իրադարձությունը, բոլորը միակարծիք են՝ ՀՀ-ն կարող է ունենալ խնդիրներ փաստաթղթի կյանքի կոչման հարցում՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի փոփոխության պատճառով: Այս մտավախությունները սրվեցին հատկապես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի մամուլի ասուլիսի և դրան հաջորդած իրադարձությունների ֆոնի վրա:

Մի կողմից Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը հիմք է դրել Ուկրաինայի «լուսավոր ապագայի» համար, մյուս կողմից ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով և հակամարտությունը ռազմավարական կարևորություն չի համարում ԱՄՆ շահերի համար: Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վրա հույսը դնելը, որ ԱՄՆ նոր վարչակազմը կհետևի Բայդենի վարչակազմի քաղաքականությանը՝ նման է աշխարհաքաղաքական ինքնասպանության: Բայց ունենք այն, ինչ ունենք…
Եթե փորձագետների գնահատականները ճիշտ են, և Երևանի ու Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը ենթադրում է միայն խորհրդատվական ծրագրերի աջակցություն, զինվորականների միջև փոխգործակցության միջոցառումներ, ապա առաջանում է օրինական հարց՝ կարող է արդյոք այդ պայմանագիրը փոխարինել ոչ միայն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքին, այլևԻրանի հետ հնարավոր պայմանագրին:

Հավանաբար, Իրանում տեղյակ էին Փաշինյանի կառավարության մտադրությունների մասին, և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցը փորձ էր ՀՀ-ին առաջարկել այլընտրանք՝ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցություն Թեհրանի հետ, որն իր հերթին շուտով կստորագրի ՌԴ-ի հետ համապարփակ գործընկերության պայմանագիր: Սակայն Նիկոլ Փաշինյանն ընտրել է «թղթե շերեփը»։

Փաշինյանն, իհարկե, կարող է այս փաստաթուղթը համարել անձնական անվտանգության որոշակի երաշխիք: Բայց 2009 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես ստորագրել էր նմանատիպ փաստաթուղթ Վաշինգտոնի հետ: Բայց այդ փաստաթուղթը նրան չփրկեց: Միաժամանակ պայմանագիրն, օբյեկտիվորեն, կարող է դառնալ Երևան-Մոսկվա հարաբերությունների լարվածության նոր կետ, որը կարող է օգտագործել Բաքուն և իրականացնել ագրեսիա ՀՀ-ի դեմ:

Մտածե՛ք այդ մասին…»։