Օվերչուկը Հայաստանն անվանել է հիմնական շահառու ԵԱՏՄ անդամակցությունից

15 Հունվարի 2025, 15:07

Քաղաքականություն

Հայաստանի տնտեսական աճը ցույց է տալիս, որ նա ԵԱՏՄ անդամակցությունից հիմնական շահառու է հանդիսանում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի առեւտրի և տնտեսության աճը վերջին տարիներին վկայում է այն մասին, որ Հայաստանը հիմնական շահառուն է ԵԱՏՄ անդամակցությունից: ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի ինքնուրույն որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է անդամակցել, թե ոչ։ Այստեղ ակնհայտ օգուտներ կան: Դրանք բաղկացած են էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովումից եւ տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումից։ Եվ ամենակարեւորը առանց խոչընդոտների մուտքն է հսկայական շուկա, որտեղ կա նման երկրի ապրանքների պահանջարկ։ Սա հսկայական ներուժ ունի տնտեսական զարգացման, մարդկանց եւ բիզնեսի եկամուտներն ավելացնելու համար»,- ասել է Օվերչուկը: