Մարի Մսրյան. Դերասանական դինաստիայի շարունակողը
15 Հունվարի 2025, 23:05
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 15-ին դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարի Մսրյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1965 թվականին Երևանում։ Երևանի թիվ 119 ֆրանսիական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ էլ սկսել է դերասանուհու կարիերան։
Նա թատրոնում խաղացել է «Քո վերջին հանգրվանը» (Բժշկուհի), «Ներկաներ և բացականեր» (Աղջիկ), «Արքան մեռնում է» (Թագուհի Մարիամ), «Ակամա բժիշկ» (Կին), «Մեծապատիվ մուրացկաններ» (Հարսնացու), «Իմ սև սիրտը և սպիտակ հրեշտակը» (Մայր) և այլ ներկայացումներում:
Դերասանուհին նկարահանվել է նաև ֆիլմերում, մասնավորապես՝ «Հերոստրատ» (2002թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Մետամորֆոզ» (2008թ.) ֆիլմերում, «Ճակատագրի գերիները» (2009թ.) հեռուստասերիալում:
Հետագայում Մարի Մսրյանը տեղափոխվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ, որտեղ շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը։
Իր դերասանական տաղանդը Մարին ժառանգել է հորից՝ հայտնի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանից, որը «Նիկոլո Պագանինի» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար Մսրյանն իտալական մամուլի կողմից ճանաչվել է «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի»։ Նրա ամուսինը դերասան Հովհաննես Բաբախանյանն է, որը նույնպես խաղացել է Դրամատիկական թատրոնում։