Տիգրան Ավանեսյանը «Բալթիկայից» տեղափոխվել է Տուլայի «Արսենալ»
15 Հունվարի 2025, 20:05
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Տիգրան Ավանեսյանը «Բալթիկայից» տեղափոխվել է Տուլայի «Արսենալ»:
Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր՝ մինչև 2027 թվականը, տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն 350 հազար ռուբլի։
Տիգրանը կալինինգրադյան ակումբի սան է։ «Բալթիկայի» կազմում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։