Ուխտագնացություն՝ Տվերի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի
27 Հունվարի 2025, 16:52
Փետրվարի 23-ին տեղի կունենա ուխտագնացություն Տվերի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի։ Երթը կառաջնորդի Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարի հոգևոր սպասավոր Մուշե քահանա Ենգիբարյանը։
Ուխտավորները կմասնակցեն պատարագին, ինչպես նաև հնարավորություն կունենան ծանոթանալու ծխական կյանքին և կզրուցեն հոգևոր հայրերի հետ։