Շվեյցարիան համաժողով կհրավիրի՝ քննարկելու ԼՂ հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին առնչվող հարցեր

27 Հունվարի 2025, 15:01

Քաղաքականություն

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Այդ ժամանակ Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը բառացի հայտարարեց. «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանականում այս համաժողովի անցկացումը»։

Հայկական մամուլում լուրը տարածվեց, իբրև Շվեյցարիայի կառավարություն ցանկության բացակայության պայմաններում է մերժվել նախաձեռնությունը։ Մինչդեռ նախարարը համաժողովի չանցկացումը հիմնավորեց ոչ թե Շվեյցարիայի դիրքորոշմամբ, այլ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանների կողմից նման համաժողով անցկացնելու ցանկության բացակայությամբ։ Փաստորեն, հրաժարվելով Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, գործող իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են դա անել նաև միջազգային գործընկերներին»,- նշել է Վարդանյանը: