WTA․ Թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակը․ Ավանեսյանը բավականին առաջընթաց է գրանցել
26 Հունիսի 2023, 11:07
Կանանց թենիսի ասոցիացիան պաշտոնական կայքում թարմացրել է թենիսիստուհիների վարկանիշը։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը։ Երկրորդը բելառուս Արինա Սոբոլենկոն է, երրորդը՝ Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը 81-րդ տեղից բարձրացել է 64-րդ տեղ։
WTA վարկանիշային աղյուսակը.
1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – 8940 միավոր;
2 (2). Արինա Սոբոլենկո (Բելառուս) – 8066;
3 (3). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 5090;
4 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4905;
5 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4845;
6 (6). Օնս Ջաբեր (Թունիս) – 3492;
7 (7). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 3305;
8 (8). Մարիա Սակարի (Հունաստան) – 3301;
9 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 3101;
10 (12). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) – 2830․․․․
64 (81). Էլինա Ավանեսյան — 882