300 հազար դրամի չհայտարարագրվող շեմը վերաբերում է միայն 2024 թ-ին կատարված գործարքներին

06 Փետրվարի 2025, 17:00

Տնտեսություն և Բիզնես

2024 թվականին նվիրատվության, փոխառության, անհատույց փոխանցման կամ գույքի օտարումից միանվագ եկամտի ձևով ստացված մինչև 300 000 դրամի գործարքները (այդ թվում՝ արտերկրից փոխանցումները) հայտարարագրման ենթակա չեն: Այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Ըստ նրա՝ 300 000 դրամի շեմը կիրառվում է յուրաքանչյուր առանձին գործարքի նկատմամբ, իսկ այդ սահմանաչափից ավելի գործարքները պարտավոր են հայտարարագրվել:

Նշվում է նաև, որ բանկային փոխանցումների վերլուծությունը ցույց է տվել՝ գործարքների մեծ մասն ընկնում է այս սահմանի տակ: