Սերգեյ Մարկելովը ՝ Ադրբեջանի հակառուսական գործողություններին Մոսկվայի արձագանքի մասին

07 Փետրվարի 2025, 21:45

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկելովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին, մասնավորապես՝ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեության դադարեցմանը։

«Բաքվի իշխանությունները փորձում են բացատրել բոլորին, որ իրենք ռուսամետ չեն և չեն գտնվում Ռուսաստանի տոտալ ազդեցության տակ։ Ադրբեջանն իր քաղաքական տեղն է փնտրում տարածաշրջանային արևի տակ։ Հասկանալի է, որ նրանք չեն հավակնում լինել համաշխարհային տերություն, բայց փնտրում են իրենց քաղաքական սուբյեկտիվությունը։ Նրանք ունեն Էրդողանի (Թուրքիայի նախագահի) օրինակը, ով իբր ցույց է տալիս միանգամից մի քանի աթոռների վրա նստելու ունակություն՝ և ՆԱՏՕ-ի հետ, և Եվրամիության, և Ռուսաստանի հետ, և ընդհանրապես ամբողջ աշխարհի հետ ընկերություն անել։

Ալիևը (Ադրբեջանի նախագահը), տեսնելով այս ամենը, նայելով իր ավագ եղբորը, փորձում է նույնպիսի պատմություն խաղալ, որպեսզի բարեկամանա Ռուսաստանի հետ և ազդանշաններ ուղարկի Եվրոպա, իսկ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրի։ Այսինքն՝ դա ցուցանիշ է, որ նրանք որոնման մեջ են։ Ադրբեջանի ղեկավարությունը լիարժեք պատկերացում չունի, թե ուր են գնում, այդ պատճառով նրանք գնում են բոլոր ուղղություններով»,- ասել է Մարկելովը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա, ըստ փորձագետի, Բաքվին կտեղեկացնեն, որ նման քայլերն անընդունելի են։

«Իհարկե, ատամներին կխփեն նախ փակ, հետո, եթե չհասկանան, բաց ձևով։ Զախարովան (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) արդեն հայտարարություն է արել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք հաշվի առնել բոլոր իրավական պահանջները Բաքվի «Ռուսական տան» վերաբերյալ։ Այսինքն՝ առայժմ նման կոկիկ բաներ ենք անում։ Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այսօր հիմնված են ոչ թե ուղղակի համակրանքի, այլ պատմական համակրանքի վրա։

Այսինքն, պայմանականորեն ասած, կրտսեր Ալիևը հիմա ինչ-որ քաղաքական տոհմական հրահանգ է կատարում ավագ Ալիևից, ով ընկերություն էր անում Խորհրդային Միության հետ և այդ ամենը փոխանցել որդուն: Բայց սա, իհարկե, ոչ մի կապ չունի այսօրվա ցինիկ և հաշվարկային քաղաքականության հետ, ուստի Ադրբեջանը սկսում է դուրս գալ, և այդ գործիքն այլևս չի գործում։ Այսօր միայն օգուտն է աշխատում»,- եզրափակել է Մարկելովը:

Հիմա եթերում