Կարեն Կավալերյանն ու Կիմ Բրեյթբուրգը կներկայացնեն «Մատնաչափիկն ու արքայազնը» համատեղ մյուզիքլը

09 Փետրվարի 2025, 18:36

Հայեր | Մշակույթ

Հայազգի բանաստեղծ, դրամատուրգ, ՌԴ գրողների միության անդամ Կարեն Կավալերյանը և պրոդյուսեր, գործիքավորող, կոմպոզիտոր Կիմ Բրեյթբուրգը փետրվարի 16-ին Ուֆայում կներկայացնեն իրենց չորրորդ համատեղ մյուզիքլը:

Այն Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հանրահայտ հեքիաթի հիման վրա բեմադրած համանուն ներկայացումն է։ Երկու գործողություններում գլխավոր դերերը խաղում են 16 և 20 տարեկան դերասաններ։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև ռուսական դրամատիկական թատրոնի հայտնի արտիստներ։

«Մատնաչափիկն ու արքայազնը»-ը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար: Ժամանակակից տարբերակում, ինչպես բնօրինակում, կարելի է տեսնել ոչ միայն հեքիաթ, այլև ավելին։ Ռեժիսորի խոսքով՝ դա սիրո պատմություն է։