Ադրբեջանական կողմը կրակել է Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացու ուղղությամբ

26 Հունիսի 2023, 18:18

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են նրա ուղղությամբ: Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: