Միսաք Մանուշյան․ Ֆրանսիայի ազգային հերոսը

21 Փետրվարի 2025, 22:25

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 21-ը հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակի օրն է, հերոս, ում անցած ուղին դարձել է արիության և տոկունության վառ խորհրդանիշ։

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Ադիյաման քաղաքում և իր ողջ կյանքի ընթացքում կրել է կորստի դառնությունը, քանի որ նրա ծնողները Ցեղասպանության ժամանակ դարձել են թուրքական դաժան ագրեսիայի զոհ։ Ապաստանի փնտրտուքով նա եղբոր՝ Կարապետի հետ փախել Է Սիրիա, որտեղ հայտնվել է Հայկական Բարեգործական Միության որբանոցում։ 1925-ին փրկված հայ որբերը, այդ թվում՝ Միսաքը, տեղափոխվում են Ֆրանսիա, որտեղ սկսվում է արդարության համար պայքարի նրա հերոսական ուղին։

1934 թվականին Մանուշյանն անդամակցում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը և սկսում հրատարակել հայկական «Զանգու» աշխատաթերթը՝ դառնալով ոչ միայն քաղաքական գործիչ, այլև կարևոր ձայն իր համայնքի համար:

1934-ին Մանուշյանն անդամագրվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը և սկսել է հրատարակել հայկական բանվորական «Զանգու» թերթը՝ դառնալով ոչ միայն քաղաքական գործիչ, այլև կարևոր ձայն իր համայնքի համար։

Երբ սկսվել էԵրկրորդ համաշխարհային պատերազմը և նացիստների կողմից Ֆրանսիայի օկուպացիան, Միսաքն անմասն չի մնացել կատարվող դեպքերին: Հակաֆաշիստական գործունեության համար ձերբակալվել և բանտարկվել է, իսկ ազատ արձակվելուց հետո միացել է դիմադրությանը՝ ղեկավարելով տարբեր ազգերի մի խումբ երիտասարդների։

Մանուշյանի ջոկատը հանդուգն ու խիզախ գործողություններ է իրականացրել նացիստական զավթիչների դեմ։ Ջոկատի գործողությունները վարկաբեկելու համար նացիստները նրանց անունները ներառել են հանրահայտ «l’ affiche Rouge» (Կարմիր պլակատ) քարոզչական ցուցակում, որը ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։

1943 թվականի նոյեմբերի 16-ին Մանուշյանի խումբը ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել, նրա կինը և զինակից ընկերուհին հրաշքով կարողացել են խուսափել ձերբակալությունից։ Ընդհանուր առմամբ 68 մարդ ձերբակալվել է իր խմբի հետ կապի համար։

1944 թվականի փետրվարի 21-ին, դաժան խոշտանգումներից հետո, Միսաք Մանուշյանն իր դիմադրության խմբի 21 անդամների հետ մահապատժի է ենթարկվել Փարիզի մոտ գտնվող Ֆորտ Մոն Վալերիեն ամրոցում։ Մահից առաջ նա հրաժեշտի նամակ է գրել կնոջը, որում արտահայտել է իր տոկունությունն ու հավատը հաղթանակի հանդեպ․

«Ի՞նչ գրեմ քեզ։ Ներսումս ամեն ինչ խառնված է, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ պարզ է։ Ես Ազատության բանակի զինվորն եմ, և հիմա, մահանալով, կանգնած եմ հաղթանակի շեմին։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»։

2023 թվականի փետրվարի 21-ին՝ մահապատժի 80-րդ տարելիցին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները տեղափոխվեցին Փարիզի պանթեոն։

Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

Հիմա եթերում